«Լիվերպուլ»-«Արսենալ». Միլները բաց կթողնի հանդիպումը
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները բաց կթողնի Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Արսենալի» հետ հանդիպումը:
32-ամյա անգլիացին մկանային վնասվածք ունի, նրա ապաքինման ժամկետների մասին չի նշվում: Միևնույն ժամանակ հանդիպմանը կարող է հայտավորվել Ալբերտո Մորենոն, որը երեկ դժգոհություն էր հայտնել իր քիչ խաղային պրակտիկայի առթիվ:
«Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 29-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին: