«Ավտոմայդանի» ակտիվիստներն աղբաման են նախատեսել Ուկրաինայի գլխավոր դատախազի համար
«Ավտոմայդանի» («Եվրամայդանի» կառուցվածքային ստորաբաժանում) ակտիվիստներն աղբաման են տեղադրել Ուկրաինայի Գլխավոր դատախազության շենքի մոտ (Կիև): Այն նախատեսված է երկրի գլխավոր դատախազ Վիտալի Յարեմի համար: Այս մասին հայտնում է УНН-ը:
Աղբամանը վրա գրված է «Յարե՛մ, դո՛ւրս արի»: Դա արվել է Գլխավոր դատախազության շենքի մոտ անցկացված պիկետի շրջանակներում: Ցուցարարները պահանջել են փակել դեռևս Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև մաքրում իրականացնել դատախազության շարքերում: