1185 դիտում
17:30 08-10-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ հետ
ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով եռօրյա այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Մոսկվայում հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ:
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանը, ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանը և այլոք: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա էին ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության ղեկավար Ս.Դանկվերտը, ՌԴ գյուղատնտեսության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավար Դ.Տրեֆիլովը և այլոք:
Ողջունելով հյուրերին` նախարար Ն.Ֆյոդորովը բարձր է գնատահել գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և նշել է, որ այն բարեկամական և ավանդական բնույթ է կրում:
ՌԴ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ հայկական արտադրանքը, իր որակի շնորհիվ, մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում: Այդ են վկայում 2013 թվականին պարենային ապրանքների ներմուծման ծավալները, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 12%-ով : ՌԴ նախարարի կանխատեսումներով, այդ ցուցանիշը ընթացիկ տարում կպահպանվի և ավելացման միտում ունի: Այդ համատեքստում նախարար Ֆյոդորովը տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին, որ ձկնամթերքի ներմուծումներ իրականացնելու համար ևս երեք հայկական ձկնարդյունաբերական ձեռնարկությունների տրվել է «Ռոսսելխոզնադզոր»-ի արտոնագրեր:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ևս բարձր է գնահատել երկկողմ հարաբերություններում ակտիվացումը: Նախարարը կարևորել է նաև հայ գործարարների մասնակցությունը Մոսկվայի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գյուղատնտեսական տոնավաճառին և «Ոսկե աշուն-2014» 16-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն անդրադարձել է նաև դեռևս չկարգավորված հիմնախնդիրներին, որոնցից առավել կարևոր են ՀՀ-ից ՌԴ կենդանական ծագման արտադրանքի արտահանման արգելքը, ինչպես նաև «Վերին Լարս» սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքը: Նախարարը համոզմունք է հայտնել, որ փաստացի արգելքների հանման պարագայում հնարավոր է կրկնապատկել ՀՀ-ից ՌԴ գյուղատնտեսական և պարենային ապրանքների արտահանման ծավալները:
Ի պատասխան Հայաստանից մսամթերքի արտահանման վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարի մտահոգությանը՝ Ս.Դանկվերտը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրություններ կատարել հայկական մսամթերքի շուկայում և նշել է , որ համապատասխան մասնագիտական խումբը Հայաստան կժամանի ս.թ. նոյեմբեր ամսին:
Անդրադառնալով «Վերին Լարս» սահմանային անցակետի գործունեությանը` դեսպան Օ.Եսայանը նշել է, որ հարցը քննարկվել է ՀՀ և ՌԴ վարչապետերի վերջերս Սոչիում կայացած հանդիպման ընթացքում: Սերգո Կարապետյանը հարցի կարևորությունը հաշվի առնելով, առաջարկել է Ն.Ֆյոդորովին նույնպես աջակցել վերոնշյալ հարցի կարգավորմանը:
Հանդիպման ավարտին քննարկվել է ՌԴ-ում թողարկվող գյուղատնտեսական տեխնիկան նպաստավոր պայմաններով ՀՀ ներկրելու խնդիրը: Ի պատասխան վերոգրյալ հարցի Ն. Ֆյոդորովը հայտնել է, որ այն կքննարկվի «Ռոսագրոլիզինգ» կազմակերպության հետ և այդ մասին կտեղեկացնեն հայկական կողմին:
Նմանատիպ նյութեր
1211 դիտում
15:14 07-10-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
914 դիտում
22:36 08-10-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Մոսկվայում հանդիպել է ՌԴ իր գործընկերոջ հետ
1545 դիտում
16:29 11-10-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին
Այս բաժնից
1159 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1198 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
922 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան