Իռլանդացին երեք ամիս առաջ կորցրած կովին հայտնաբերել է կղզում
Իռլանդիայի բնակիչ Քևին Քարոլանը գտել է մոտ 3 ամիս առաջ կորցրած կովին: Կենդանին հայտնաբերվել է ֆերմայից ոչ հեռու գտնվող լճու կղզում: Այս մասին հայտնում է Independent.ie-ն: Այդ ընթացքում նա հաջողացրել է հորթուկ ունենալ:
Քարոլանը պատմել է, որ արդեն իսկ կորցրել էր կովին գտնելու հույսը: Ավելի վաղ կղզում կենդանու ակտիվությունը նկատել չի հաջողվել ընդարձակ բուսականության պատճառով: Սակայն կղզում գտնվելու ժամանակ կենդանին այնքան է սնվել դրանով, որ տեսանելի է դարձել հեռվից:
Ֆերմերի խոսքերով՝ կովը խստապես հյուծված է եղել, իսկ հորթուկը՝ վախեցած, քանի որ մինչ այդ նա չէր հանդիպել մարդկանց: Տեղաբնակները կարծում են, որ նախրի կովերը Քարոլանի կովին հրելով գցել են լիճը, ինչից հետո նա լողալով հասել է կղզի ու տեղավորվել այնտեղ: