211652_close_icon
views-count1741 դիտում article-date 19:24 08-10-2014

ԵՏ-2015. կառավարման կայունությունը՝ գլոբալ խնդիրների լուծման հիմք

Աղքատության կրճատում, էներգետիկ անվտանգություն, բնապահպանական աղետներ, տնտեսական զարգացում: Աշխարհի գլոբալ խնդիրները 2015-ից կստանան նոր լուծումներ: Բանաձևը մշակում է ՄԱԿ-ը: Ծրագիրը կոչվում է ԵՏ-2015, որը գլոբալ խնդիրների լուծման հիմքում տեսնում է կառավարման կայունությունը: Ծրագիրը 2000 թվականին հաստատված ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների հռչակագրի շարունակությունն է: ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական զարգացման դեպարտամենտի կազմակերպած երևանյան միջազգային խորհրդաժողովին պետական, մասնավոր, հասարակական սեկտորների ներկայացուցիչները ներկայացնում են իրենց տեսլականը. ինչպե՞ս բարձրացնել կառավարման արդյունավետությունը 2015 -ից հետո: Հաշվի առնում նաև համաշխարհային ֆինանսական սղությունը: Կորեայի աղքատության դեմ պայքարի ինստիտուտի տնօրենը կառավարություններին առաջարկում է հանրային կառավարման կայունության գործում առաջնորդվել կատարողականների արդյունքներով: Գլոբալ խնդիրերը փողկապակցված են: Մարդկանց իրավունքների պաշտպանության բարձրացումը կարող է լուծել միանգամից մի քանի խնդիր: Դա նաև 2012-ին Ռիո+20–ի հանձնառություններից է: Հայաստանը հետևողականորեն մասնակցում է ՄԱԿ-ի հայեցակարգային նախաձեռնություններին: Հայաստանի կառավարության 2014-25 թվականների զարգացման ծրագիրը նախատեսում է իրագործել աշխարհի զարգացման տեսանկյունից: Խորհրդաժողովը հոկտեմբերի 10-ին կամփոփվի երևանյան հռչակագիրի ընդունմամբ: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34884]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր