1308 դիտում
15:28 19-11-2014
Ասիական միության հետ կապերի ակտիվացումն այլընտրանք չէ Արևմուտքի հետ կապերին. Լավրով
Ասիական միության հետ կապերի ակտիվացումը չի կարող այլընտրանք լինել Արևմուտքի հետ կապերին: Այսօր Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նիստում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Ria Novosti-ն:
Խոսելով ուկրաինական ճգնաժամից՝ Լավրովը նշել է, որ այն հետևանք է արևմտյան պետությունների սխալ վարած քաղաքականության:
«Վերջին 25 տարիներին Արևմուտքը սեփական անվտանգության ապահովման հաշվին վարում է քաղաքականություն՝ ի վնաս այլ պետությունների անվտանգության և նրանց կողմից վերահսկվող աշխարհաքաղաքական տիրույթերի»,-ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Լավրովը մեղադրել է նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին՝ շեշտելով, որ նա հրաժարվեց Մինսկի գործընթացից և Ժնևյան ձևաչափին վերադառնալու փորձ է անում, այն է՝ ներկա պահին Մինսկում ստորագրված փաստաթղթերի, արձանագրությունների և հուշագրի արդիականությունը հարցականի տակ դնելու փորձերն ընդունվում են նրանց կողմից, ովքեր կցանկանային այս ողջ գործընթացը այնպիսի ձևաչափում հայտնվեր, որում Դոնեցկի և Լուգանսկի ռեժիմները ներկայացված չեն լինի:
Նմանատիպ նյութեր
4491 դիտում
15:49 16-04-2018
«Մենք կարեւորում ենք Արցախ այցերի ակտիվացումն ու Արցախի միջազգայնացումը». Արմեն Աշոտյան
1057 դիտում
09:27 28-12-2023
Լավրով. Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ իր դաշինքը փոխանակել Արևմուտքի անորոշ խոստումներով
Այս բաժնից
1006 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
964 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
991 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն