Լուսնի վրա ջուրն առաջացել է արևային քամու պատճառով. գիտնականներ
Ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ լուսնային գրունտում ջուրն առաջացել է արևային քամու պատճառով, և ոչ թե Երկրի արբանյակ է հասել գիսաստղերի միջոցով: Նրանց կատարած հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences պարբերականում:
Գիտնականները կարծում են, որ Լուսնի գրունտում ջուրն առաջացել է լուսնային թթվածնի ու արևային քամու մեջ առկա պռոտոնների (ջրածնի միջուկ) փոխգործակցության արդյունքում: Նրանց կարծիքով՝ Լուսնի վրա ջրի մեծ մասն առաջացել է հենց այդ եղանակով:
Գիտնականներին դեռ հաջողվել է բացատրել Երկրի արբանյակի մակերևույթին ջրի հայտնվելու պատճառը, սակայն դրա հետ մեկտեղ բաց է մնում Լուսնի առավել խոր շերտերում ջրի ծագման պատճառը: