211652_close_icon
views-count21017 դիտում article-date 14:52 07-10-2014

Գեներալ Մանվել Գրիգորյանն անկեղծանում է, որ իրեն ամենից շատ հուզել է իր զինվորներից մեկի հոր խոսքը, որը երբեք չի մոռանա

Նախօրեին ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ զրույցելիս հետաքրքվեցինք, թե իր կյանքում եղե՞լ են մարդիկ, որոնց պահվածքից կամ արտահայտություններից գեներալը հուզվել եւ որը նա երբեք չի մոռանա: Գեներալն առանց երկար մտածելու հիշեց իր զինվորներից Մեխակ Մեխակյանի հոր՝ Վալենտին Մեխակյանի հոր պահվածքն ու խոսքերը: Նա անկեղծացավ եւ պատմեց, որ պատերազմի տարիներին հրամանատարների համար ամենից դժվար ապրումներից մեկն այն էր, որ զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները հրամանատարներին, իշխանություններին էին մեղադրում դրա մեջ: Ցանկացած զինվորի կորստով թեեւ հրամանատարները ծնողներին հավասար ապրումներ են ունեցել, բայց այդ մեղադրանքները էլ ավելի են ծանրացրել իրենց ապրումները: 1994թ-ի մայիսի 1-ին զոհվում է գեներալի զինվորներից մեկը՝ Մեխակ Մեխակյանը: Մանվել Գրիգորյանը ուժերը հավաքելով գնում է նրա հորը ցավակցելու ու տեղի է ունենում անսպասելին. Մեխակ Մեխակյանի հայրը՝ Վալենտին Մեխակյանը, մոտենում է գեներալին, գրկում նրան եւ ասում. «Ցավակցում եմ, գեներալ»: Մանվել Գրիգորյանի խոսքով՝ անբացատրելի էին այն զգացողությունն ու ապրումները, որ այդ պահին ինքն ունեցել է, քանի որ բացառիկներն են հասկացել, թե իրականում ինչ է կատարվում զինվոր կորցրած լավ հրամանատարի հետ: Իսկ երբ որդեկորույս հայրն իր վիշտը մի կողմ թողած գեներալին տեսնելով ոչ թե մեղադրել է, այլ ցավակցել, դա յուրովի է ապրեցրել գեներալին: Այդ ժամանակ անգամ ներկաներն են Մեխակ Մեխակյանի հոր պահվածքից քարացել: Ի դեպ, Մանվել Գրիգորյանն ամեն տարի Մեխակ Մեխակյանի մահվան օրն այցելում է նրա հայրական օջախ ու հարազատների հետ կիսում նրա անժամանակ կորուստը:

Նմանատիպ նյութեր