211652_close_icon

Փախուստի դիմած կալանավորին վիրահատել են

views-count2208 դիտում article-date 17:05 07-10-2014
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավոր Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը Վրաստանում սրտի վիրահատության է ենթարկվել: Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է հայ-վրացական սահմանը հատելուց հետո, և նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Կալանավորի հիվանդություններն ընդգրկված են կառավարության կողմից հաստատված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում»: Սուրեն Գաբրիելյանին Վրաստանում նաեւ պաշտպան է տրամադրվել: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34805]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր