30989 դիտում
11:09 04-07-2018
Ոստիկանները հայտնաբերել են Չարենցավանի դատարանից փախուստի դիմած կալանավորին, ով մեղադրվում է ծանր հանցագործության մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 4-ին, վաղ առավոտյան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի), ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոմիկ Կիրակոսյանի), ոստիկանության Նաիրիի բաժնի ( բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Ներսիսյանի) ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել են հուլիսի 2-ին Չարենցավանի դատարանից փախուստի դիմած կալանավոր, 20-ամյա Դավիթ Վաչիկի Գրիգորյանին, ով տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/03/1099984/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հուլիսի 2-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Չարենցավանի նստավայրից փախուստի էր դիմել կալանավոր՝ 20-ամյա Դավիթ Վաչիկի Գրիգորյանը։
Վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցված եղել ՀՀ քր .օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2086 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)