Հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորին չեն գտել
Սեպտեմբերի 16-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սուրեն Գաբրիելյանին դեռ չի հաջողվել հայտնաբերել: Գաբրիելյանի փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեն փոխանցել է Հատուկ քննչական ծառայությանը: Կալանավորը մայիսի 20-ին էր տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Գաբրիելյանին սպառնում է առավելագույնը 3 տարի պատիժ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33876]Armnewstv.am[/url]