Թուրքիայում բնակելի տան վրա Սիրիայի տարածքից արձակված հրասանդ է ընկել
Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից, որտեղ ներկա պահին դաժան մարտեր են ընթանում «Իսլամական պետության» և սիրիական բանակի միջև, հրասանդ է արձակվել, որն ընկել է Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ գյուղ բնակելի տներից մեկի վրա:
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet-ը, զոհեր և վիրավորներ չկան, սակայն տունն ամբողջովին փլատակների է վերածվել:
Հիշեցնենք, որ օրերս քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները ոչինչ չձեռնարկեն Քոբանում քրդերի զանգվածային կոտորածները դադարեցնելու ուղղությամբ, վերջ կդրվեն թուրք-քրդական խաղաղ բանակցություններին: