Թաքնվել էր տան նկուղում
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օրերս Վանաձոր քաղաքի իր տան նկուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Գևորգ Թ.-ն, որը սեպտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]