Քաղաքացին իր տան նկուղում փամփուշտներ է գտել
Հուլիսի 17-ին, ժամը 16.15-ին, Վանաձորի մի բնակիչ ահազանգել է ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ իրենց տանը փամփուշտներ է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խմբին տանտերը հայտնել է, որ տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս` երկաթյա տարայի մեջ հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի 47 և 5.6 մմ տրամաչափի 45 փամփուշտ, և որ դրանք պատկանել են մահացած ազգականին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն