211652_close_icon
views-count1040 դիտում article-date 15:16 13-08-2014

Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողն է. Լահմ

«Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լահմը բարձր է գնահատել է թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկու ունակությունները: «Ներկայումս Ռոբերտը աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Լևանդովսկին ավելի քան արժանի փոխարինող է Մանջուկիչին: Կարծում եմ նա շուտ կադապտացվի այստեղ: «Բավարիա»-ն բարձրակարգ կազմ ունի, որը ոչ մի թույլ տեղ չունի»,-ասել է Լահմը:

Նմանատիպ նյութեր