Կադրային նշանակումներ ոստիկանությունում. Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչութան պետ՝ ազատվելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության շտաբի պետ:
Ավելի վաղ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդան Եղիազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի