ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
Այսօր` հունվարի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել :
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Կարեն Խաչատրյանը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Էջմիածնի քննչական բաժանմունքի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Էմիլ Մարգարյանը նշանակվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նշված վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով ազատվել էր նշված պաշտոնից և նշանակվել ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի