Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
Առաջիկա օրերին սպասվում է ջերմային ռեժիմի առումով խիստ անկայուն եղանակ: Օդի ջերմաստիճանի հաճախակի տատանումներ են սպասվում ողջ շաբաթվա ընթացքում, տարբերությունը կարող է կազմել 2-4աստիճան, որն էական կլինի հատկապես մետեոզգայուն անձանց համար:
Հոկտեմբերի 5-ին կդիտվի մասամբ ամպամած եղանակ, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է՝ առատ, քամի 12-15մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը գիշերը +7+10, ցերեկը զգալի զով է՝ ստվերում +21+24, երեկոյան +15+17:
Աղբյուր՝ www.weather.am