1765 դիտում
18:30 03-10-2014
Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ համայնք. ֆոտոռեպորտաժ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու Ռինդ համայնքի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ավանդույթի համաձայն՝ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում այս մարզում տեղի է ունենում գինու, բերք ու բարիքի փառատոն, որի շրջանակում այսօր նշվել է նաեւ Ռինդ գյուղի օրը:
Երկրի վարչապետը նախ շրջայց է կատարել համայնքում տեղակայված «Զորահ» գինեգործական ընկերության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, հետաքրքրվել ընթացիկ եւ առաջիկա ծրագրերով: Ընկերության հիմնադիր Զորիկ Ղարիբյանը նշել է, որ արդեն 10 տարի իրականացվող ներդրումային այս ծրագրի նպատակն է Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես որակյալ գինի
արտադրող երկիր եւ «Արենի» խաղողի տեղական սորտից պատրաստվող «Զորահ Կարասի» հայկական գինին մրցունակ դարձնել միջազգային շուկայում: Ուշադրության կենտրոնում պահելով արտադրանքի որակը՝ ընկերությունը ծրագրում է տարեցտարի ավելացնել արտահանման ծավալը: Արտահանման շուկան հիմնականում եվրոպական երկրներն են, ԱՄՆ-ն, Ռուսաստանը: Այսօր արտահանման ծավալը կազմում է տարեկան 40-50 հազար շիշ, նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել տարեկան 100 հազարի: Վարչապետը կարեւորել
է ծրագրի շարունակական իրականացումը եւ ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել այդ գործընթացին:
«Զորահ» գինու գործարանից Հովիկ Աբրահամյանն ուղեւորվել է համայնքի կենտրոնական հրապարակ՝ ռինդեցիների հետ միասին գյուղի տոնը նշելու նպատակով: Վարչապետը շնորհավորել է գյուղացիներին տոնի առթիվ՝ նշելով, որ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում համայնքների համաչափ զարգացման խնդիրը:
Ռինդեցիները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետ, համայնքի պատվավոր քաղաքացի Հովիկ Աբրահամյանին՝ գյուղի զարգացման տարբեր ծրագրերին աջակցելու համար: Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի օժանդակությամբ համայնքում կառուցվել է 2 կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ, շահագործման է հանձնվել Մոմիկասար գյուղատեղի խմելու ջրի արտաքին ցանցը, հիմնովին վերանորոգվել է խմելու ջրի
ներքին ցանցի 2650 մ երկարությամբ հատվածը:
Կառավարությունն աջակցություն է ցուցաբերել համայնքի գյուղացիական տնտեսություններին նաեւ գյուղմթերքների իրացման եւ բնական աղետների հետեւանքների հաղթահարման հարցում: 2015 թ. նախատեսվում է վերանորոգել գյուղի խմելու ջրի ներքին ցանցի մնացած հատվածը, իրականացնել կոյուղագծի, արոտավայրերի բարելավման, ինչպես նաեւ ոռոգման նոր ջրագծերի կառուցման աշխատանքներ, ինչի արդյունքում ոռոգելի կդառնա համայնքի հողերի գրեթե 80 տոկոսը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
15668 դիտում
20:00 12-04-2014
Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. արջը Ռինդ գյուղում հարձակվել է 48-ամյա կնոջ վրա
Այս բաժնից
997 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1045 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
745 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան