1684 դիտում
17:20 03-10-2014
Սաակաշվիլին բողոքի ակցիա է պատրաստում
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային շարժ-ում» կուսակցության անդամ Դավիդ Դարչիաշվիլին «Ախալի Տաբոա» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ վերջերս ինքը ԱՄՆ-ում հանդիպել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նրա մի քանի հարյուր կողմնակիցների հետ, որի ժամանակ քննարկվել են Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը Վրաստանի հանդեպ:
«Սաակաշվիլին գտնում է, որ վրացական իշխանությունները բոլոր գործերը վարում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու: Ժողովրդավարական տարբերակները գրեթե անհնար են դարձել կիրառել: Բողոքի ակցիաները քաղաքական կյանքի մաս են հանդիսանում. Եթե ինչ-որ բան դուր չի գալիս քեզ, պետք է դուրս գաս և բողոքես, իսկ մնացածը կլուծի հանրությունը ընտրությունների միջոցով»,-ասել է պատգամավորը և հավելե, որ առանց Բիձինա Իվանիշվիլիի իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի անդամները ոչինչ չեն ձեռնարկում:
«Նման գործողություններին պետք է համարժեք պատասխան տալ»,-ասել է Դարչիաշվիլին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1030 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
985 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1012 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն