211652_close_icon
views-count1087 դիտում article-date 17:09 03-10-2014

Մալիում սպանվել է ՄԱԿ-ի 9 խաղաղապահ

Զինված անձանց խումբը Մալիի հյուսիս-արևելքում հարձակվել է ՄԱԿ-ի խաղաղապահների շարասյան վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը: ՄԱԿ-ի ներկայացուցիչ Օլիվիե Սալգադոն հայտարարել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 9 խաղաղապահ, որոնք բոլորն էլ ներկայացրել են Նիգերը: Միջադեպը գրանցվել է Մենակա ու Անսոնգո քաղաքների շրջաններում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ներկա դրությամբ Մալիում տեղակայված է 12.600 խաղաղապահ, որոնք այդ երկրում են հայտնվել 2013 թվականի հունվարին Մալիում մեկնարկած ֆրանսիական ռազմական հաջող գործողությունից հետո:

Նմանատիպ նյութեր