211652_close_icon
views-count1325 դիտում article-date 10:20 03-10-2014

ԵԽԽՎ-ն, ցավոք, տուրք տվեց ավելի շատ ադրբեջանական լոբբիստական գործունեությանը. Առավոտ

«Առավոտ»-ը գրում է. ««Այս պահին կդժվարանամ հստակ ասել, թե ինչ կհետևի, բայց մի բան ակնհայտ է` ԵԽԽՎ-ն եթե շարունակի այդպիսի ձևակերպումով զեկույց պատրաստել, դա անպայման իր բացասական ազդեցությունն ունենալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում», – «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» թեմայով զեկույցի նախապատրաստմանը` ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա հիշեցնում է, որ Մինսկի խումբը միջազգային կառույցներին բազմիցս կոչ է արել համահունչ լինել իրենց դիրքորոշումներում` Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացին ու դրանցում տեղ գտած ձևակերպումներին։ «ԵԽԽՎ-ն, ցավոք, տուրք տվեց ավելի շատ ադրբեջանական լոբբիստական գործունեությանը և խավիարային դիվանագիտությանը, քան ելավ հավասարակշռված մոտեցումներից։ Իհարկե, խոսքը ոչ բոլոր պատգամավորների մասին է։ Ես չեմ կարծում, որ խոհրդարանական համագործակցության համար դա դրական կամ էֆեկտիվ ազդեցություն կարող է ունենալ նաև հետագայում»,- ասաց մեր զրուցակիցը: Դիտարկմանը՝ ընդհուպ հարաբերությունների դադարեցո՞ւմ, Արտակ Զաքարյանը կրկնեց, որ այս պահին կդժվարանա առավել հստակեցումներ մտցնել, քանզի շատ բան կախված է նաև վեհաժողովի հետագա մոտեցումներից ու դրսևորումներից»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր