Հոնգկոնգում ցուցարարները համաձայնվել են բանակցել իշխանությունների հետ
Հոնգկոնգում չինական իշխանությունների դեմ մասշտաբային բողոքներ կազմակերպած ուսանողները համաձայնվել են բանակցել ինքնավարության ղեկավար Քերի Լեմի հետ: Այս մասին հայտնում է France Presse լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հոնգկոնգի ուսանողների ֆեդերացիայի կայքը:
Ուսանողներն ընդգծել են, որ պատրաստ են շարունակել բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն համընդհանուր ընտրությունների: Նրանք իշխանություններից պահանջել են իրականացնել քաղաքական բարեփոխումներ, կյանքի կոչել համընդհանուր ընտրական իրավունքը, ինչպես նաև Հոնգկոնգի կառավարության ղեկավար Լյան Չժենինի հրաժարականը:
Հոնգկոնգում բողոքի ակցիաները մեկնարկել են սեպտեմբերի 26-ին: