Քերին հորդորում է Ռուսաստանին բանակցել Ուկրաինիայի նոր իշխանությունների հետ
ԱՄՆ֊ի պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի կոչ է արել Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը դիվանագիտական բանակցություններ վարել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ, հայտնում է RIA Novosti-ն։
Կիև այցի ժամանակ նա մամլո ասուլիսի ընթացքում համապատասխան հայտարաություն է արել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քերիի հետ Կիև ժամանած ամերիկյան քաղաքական գործիչներից մեկը հայտնել էր, որ Վաշինգտոնն այս շաբաթ մտադիր է սանկցիա կիրառել Ռուսաստանի դեմ։