Ռուսաստանի բանկի աշխատակիցները Հունաստանում 2 մլն եվրո արժողությամբ հարսանիք են նշել
Հունաստանի կղզիներից մեկում ռուսազգի ներկայացուցիչները հարսանիք են նշել, որն, ըստ տեղական լրատվամիջոցների, 2 մլն եվրո արժեք է ունեցել:
Տեղի հեռուստաընկերություններից մեկի լրագրողը պնդում է, որ “Paradise” կոչվող լողափում հարսանյաց արարողությանը մասնակցելու համար մեծահարուստ հյուրերը, որոնց թիվը 200 է կազմել, ժամանել են սեփական ինքնաթիռներով և թանկարժեք զբոսանավերով:
Միջոցառման համար նշված լողափում հատուկ բեմ է կառուցվել` 1 000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով:
Նորապսակների և հյուրերի համար երեկոն գեղեցկացրել են «Լենինգրադ» խումբն ու երգիչ Քրիս Նորմանը:
Հարսանյաց արարողությունը 3 օր է տևել, իսկ հյուրերը բնակվել են այդ ժամանակահատվածում “Mikonian Avaton Resort” հյուրանոցում:
Ըստ լրատվամիջոցների, հարսն ու փեսան Ռուսաստանի բանկերից մեկի աշխատակիցներն էին: