1414 դիտում
18:23 02-10-2014
ԱՄՆ-ը Չինաստանին սպառնում է ռազմական պատասխանով՝ Ճապոնիայի հետ հակամարտության մեջ մտնելու դեպքում
Պենտագոնի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Ուորկը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական պատասխան տալ Սենկակու կղզիների պատճառով Ճապոնիայի ու Չինաստանի միջև հակամարտության սրման դեպքում: Այս մասին գրում է Defense News-ը:
Նա հայտարարել է. «Քանի դեռ Սենկակու կղզիները գտնվում են ճապոնական վերահսկողության ներքո, կիրառելի է 5-րդ հոդվածը, և մենք պատասխան կտանք Սենկակուն զավթելու փորձերին: Բնականաբար, մենք ռազմական պատասխան կտանք մեր դաշնակիցների հանդեպ ամեն տիպի ագրեսիային»:
Ուորկը Ճապոնիայի հետ միությունը որակել է որպես Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) ԱՄՆ-ի կնքած միությունների անկյունաքար: Նա հիշեցրել է, որ ամերիկյան նավատորմն ու ռազմաօդային ուժերը պլանավորել են մինչև 2020 թվականն իրենց ուժերի 60 տոկոսը (100.000 զինծառայող) տեղակայել հենց ԱԽՏ-ում:
Նմանատիպ նյութեր
912 դիտում
09:35 05-06-2015
ԱՄՆ-ն մեղադրել է Չինաստանին 4 մլն ամերիկացիների տվյալները գողանալու մեջ
2822 դիտում
15:06 02-05-2016
Դոնալդ Թրամփը մեղադրել է Չինաստանին՝ ԱՄՆ-ի տնտեսությունը «բռնաբարելու» մեջ
1088 դիտում
13:47 04-09-2014
ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայի համար ռազմական հակամարտության մեջ մտնել ՌԴ-ի հետ. Հեյգել
Այս բաժնից
1033 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
988 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1015 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն