Պուտինը մտադիր չէ միջամտել «Բաշնեֆտի» շուրջ ստեղծված իրավիճակին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր չէ միջամտել «Բաշնեֆտի» շուրջ ստեղծված իրավիճակին և որևէ հրահանգ տալ այդ կապակցությամբ:
Պուտինն ընդգծել է, որ դա չի նշանակում, թե պետությունը միտված է նրան, որ սկսի զանգվածային կարգով սեփականաշնորհման արդյունքների վերանայման գործընթաց. «Նման բան հաստատապես չի լինի»:
Նախորդ հինգշաբթի դատարանը կալանք է դրել «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսի վրա, որոնք պատկանում են «Սիստեմա» ընկերությանը: Գլխավոր դատախազությունը կարծում է, որ «Բաշնեֆտի» սեփականաշնորհման ժամանակ թույլ են տրվել խախտումներ:
Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն երկրի ամենահարուստ գործարարներից Վլադիմիր Եվտուշենկովին մեղադրել է «Սիստեմա» ընկերության կողմից «Բաշնեֆտը» գնելու ժամանակ «փողեր լվանալու» մեջ: