Փաշինյանն ու Ալիևը վիճել են «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման մեկնաբանության շուրջ, Պուտինը միջամտել է․ oragir.news
Oragir.News-ը գրում է․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հերթական անգամ կիրառել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, ինչին արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և վերջիններս լեզվակռիվ են ունեցել։
Նշենք, որ Ալիևը տարածաշրջանում տնտեսական համագործակցության համատեքստում օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Ի պատասխան Հայաստանի վարչապետն ընդգծել է, Ադրբեջանի նախագահի այս ձևակերպումը վերջին տարիներին քողածածկույթ է ծառայել Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Փաշինյանը հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, սակայն այն ապօրինաբար արգելափակվել է Ադրբեջանի կողմից։
Հայաստանի վարչապետը հերթական անգամ նշել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները, ներառյալ այն կոմունիկացիաները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։