2072 դիտում
16:51 02-10-2014
Զինծառայողների մահացության դեպքերը 2013թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ13-ով ավելացել են. այս տարի 38 զինծառայող է մահացել
2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում եւ Պաշտպանության բանակում 36 միջադեպի հետեւանքով մահացել է 38 զինծառայող: 2013թ-ի նույն ժամանակահատվածում Զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 25: Այսինքն` այս տարի մահացության դեպքերն ավելացել են 13-ով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՔԱ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:
Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 38 դեպքերից 20-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 6-ը՝ դժբախտ պատահարների, 4-ը՝ սպանության, 2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման, 3-ը՝ մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու ժամանակ կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման,1-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման,1-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման) պատճառով:
Եթե վերջին 5 տարիների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերը կազմել են ընդհանուր մահացության մոտ 22 %-ը, ապա 2014 թ-ի առաջին կիսամյակում այն կտրուկ բարձրացել եւ կազմել է 52 %:
Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացած 20 զինծառայողներից 9-ը մահացել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման հետեւանքով, ի դեպ, միայն 5 հոգի՝ 1 դիվերսիոն խմբի ներթափանցման հետեւանքով:
Նկատենք, որ զուգահեռաբար նույն ժամանակահատվածում կրկնակի չափով աճել են նաեւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը:
Ինչպես տեսնում ենք, հրադադարի ռեժիմի խախտումների թիվը կտրուկ ավելացել է մայիս ամսին եւ շարունակվել մինչեւ օգոստոս ամիսը՝ ներառյալ, իսկ այդ նույն ժամանակահատվածում մեծացել է նաեւ հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով մահացությունների թիվը:
Նմանատիպ նյութեր
1542 դիտում
18:41 15-04-2014
2014թ. առաջին եռամսյակում՝ 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է ցուցանիշների աճ
1289 դիտում
08:43 04-06-2014
Արտաքին ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճե՞լ են․ ՉԻ
Այս բաժնից
799 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել