211652_close_icon
views-count1264 դիտում article-date 15:54 02-10-2014

Ռուսական զորքերը պատրաստվում են Ուկրաինա ներխուժել Ղրիմի թերակղզուց. Ջեմիլև

Ղրիմում բաց խոսակցություններ են ծավալվել այն մասին, որ Ռուսաստանը զորքերը է կուտակում Ղրիմում և պատրաստվում է ներխուժել Ուկրաինա: Այս մասին ԵԽԽՎ-ում Ուկրաինայի շուրջ բանավեճերի ժամանակ հայտարարել է պատգամավոր, Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևը. «Ղրիմի տարածքում նկատվում է Ռուսաստանի զինված ուժերի վիթխարի կուտակում և բաց կերպ խոսակցություններ են ծավալվել, որ շուտով Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ են սկսվելու Ղրիմի տարածքից: Գոյություն ունի վտանգ, որ ռազմական գործողությունների սկսվելուց առաջ բուն Ղրիմում կոչնչացվի հինգերորդ շարասյունը, այսինքն Ղրիմի թաթարները, որոնք չեն ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ: Դա Ղրիմի թաթարների համար բռնագաղթի ու ցեղասպանության կրկնման վտանգ է»:

Նմանատիպ նյութեր