211652_close_icon
views-count1357 դիտում article-date 17:37 10-11-2024

Հյուսիսկորեական զորքերը պատրաստվում են կռվել ռուսական զորքերի կողքին․ Սիրսկի

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի խոսքով՝ տեղեկություններ կան, որ հյուսիսկորեական զորքերը ռուսականի հետ միասին պատրաստվում են մարտի։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Մենք բազմաթիվ տեղեկություններ ունենք այն մասին, որ հյուսիսկորեացի զինվորները պատրաստվում են մասնակցել մարտերին ռուսական ուժերի կողքին», - գրել է Սիրսկին Ֆեյսբուքում:

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ շուրջ 1000-օրյա պատերազմի առաջին գծում իրավիճակը մնում է «բարդ և էսկալացիայի նշաններ է ցույց տալիս»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը և պաշտպանության նախարարը, իսկ այնուհետև Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հաստատել էին տեղեկությունը Ուկրաինայի զինված ուժերի և հյուսիսկորեացի զինվորների միջև առաջին բախումների մասին Կուրսկի շրջանում:

Նմանատիպ նյութեր