211652_close_icon
views-count820 դիտում article-date 19:35 11-07-2024

Կիևը հայտարարում է՝ ռուսական զորքերը փորձում են ներխուժել Տորեցկ, քաղաքի շրջակայքում մարտեր են ընթանում

«Խորտիցա» ուժերի օպերատիվ-ռազմավարական խմբի խոսնակ Նազար Վոլոշինը հայտարարել է, որ ռուսական զորքերը շարունակում են Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքը գրավելու փորձերը։ Քաղաքի ծայրամասերում մարտեր են ընթանում։ Տորեցկը ռուսների կողմից գրավելու փորձերը շարունակվում են գրեթե երկու շաբաթ։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Թշնամին չափազանց ակտիվորեն ավիացիա է օգտագործում այս բնակեցված տարածքի դեմ, նրանք կիրառում են կառավարվող ռումբեր, ինչպես նաև չկառավարվող հրթիռներ։ Անցած 24 ժամվա ընթացքում այդ ուղղությամբ, ներառյալ Տորեցկի շրջանը, հակառակորդը 200-ից ավելի կրակ է արձակել տարբեր տեսակի զինատեսակներով», - ասել է Վոլոշինը։

Հինգշաբթի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Տորեցկի ուղղությամբ ռուսական զորքերը 24 հարձակում են իրականացրել Սևերնի, Նյու Յորք, Տորեցկ և Դելիևկա բնակավայրերի մոտ։

Նմանատիպ նյութեր