ԱՄՆ-ին մտահոգել են վիճելի տարածքների հետ կապված Իսրայելի պլանները
ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Իսրայելը պլանավորել է Հորդանան գետի Արևմտյան ափին ու Արևելյան Երուսաղեմում օկուպացրած տարածքներում կառուցել նոր բնակատեղիներ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ իրադարձությունների նման զարգացումը կվնասի ոչ միայն պաղեստինցիների, այլև՝ արաբական կառավարությունների հետ հարաբերությունները, որոնց հետ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է իր իսկ խոսքերով կառուցել լավ հարաբերություններ:
Փսակին հավելել է, որ այդ քայլը կասկածի տակ կդնի բանակցությունների միջոցով իրավիճակի խաղաղ կարգավորմանը հասնելուն Իսրայելի հավատարիմ լինելը: Սրանից առաջ Նեթանյահուն հայտարարել էր, որ պատմական հնարավորություն է տեսնում Իսրայելի ու արաբական երկրների մերձենալու համար՝ կապված ընդհանուր սպառնալիքների («Իսլամական պետություն») հայտնվելու հետ: