Բալոտելիին պարզապես անհրաժեշտ է գոլ խփել. Լամբերտ
«Լիվերպուլ»-ի հարձակվող Ռիկի Լամբերտը համոզված է, որ իր թիմակից Մարիո Բալոտելին առաջին գոլ խփելուց հետո վտսահություն ձեռք կբերի:
«Ակնհյատ է, որ մենք բոլորս ցանկանում ենք գոլ խփել: Որքան երկար է տևում առանց գոլերի շարքը, այնքան մեծանում է ճնշումը: Գոլը այն է, ինչ անհրաժեշտ է հարձակվողին վստահություն ձեռք բերելու համար: Համոզված եմ, որ առաջին գոլ խփելուց հետո ամեն ինչ իր տեղը կընկնի: Ինչպես ինձ, այնպես էլ Մարիոյին պարզապես պետք է գոլ խփել»,-ասել է Լամբերտը: