Տեղի կունենա ևս մեկ էլիտար հարսանիք. ՀԺ
«Ժողովուրդ»-ի գրում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայկական էլիտան ևս մեկ շքեղ հարսանիքի է մասնակցելու: Տեղեկությունների համաձայն գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ) ամուսնացնելու է իր փոքր որդուն:
Հարսանիքին ներկա են լինելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ և ԼՂՀ կառավարության ներկայացուցիչները, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները:
«Հարսանիքը տեղի է ունենալու «Օջախ» ռեստորանային համալիրում: Հրավիրվածների ցանկն արդեն պատրաստ է»,-հավելում է «ՀԺ»-ն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: