211652_close_icon
views-count742 դիտում article-date 20:30 01-10-2014

«Բավարիա»-ն իր 100-րդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում «Բավարիա»-ն Մոսկվայում 1:0 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ: Այդ հաղթանակը մյունխենյան սուպերակումբի համար եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում դարձավ 100-րդը: Ընդհանուր առմամաբ գերմանական թիմը Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրել է 189 խաղը, որից 44-ում պարտվել է, իսկ 45-ում ֆիքսվել է ոչ-ոքի արդյունք: Մրցաշարի պատմության ընթացքում «Բավարիա»-ն դարձավ 4-րդ թիմը, որը հատեց 100 հաղթանակի սահմանը: Մինչ այդ նման նվաճման էին հասել Մադրիդի «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Նմանատիպ նյութեր