211652_close_icon

Իրաքցի օդաչուներն անփորձության պատճառով հումանիտար օգնությունը հասցրել են «Իսլամական պետության» զինյալներին

views-count1698 դիտում article-date 16:22 01-10-2014
Իրաքում օդաչուները հումանիտար օգնությունը սխալմամբ հասցրել են ոչ թե «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարող զինվորներին, այլ՝ նրանց հակառակորդներին (զինյալներին): Միջադեպը գրանցվել է սեպտեմբերի 19-ին, Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում: Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը: Զինյալները ստացել են ջուր, սնունդ ու զինամթերք, որոնց սուր կարիքն ունեցել են իրաքցի զինվորները: Իրաքցի պատգամավոր Հաքիմ ազ-Զամիլին հայտարարել է, որ տարվում է հետաքննություն: Նրա խոսքերով՝ սխալի պատճառն օդաչուների անփորձությունն է: Նա վստահություն է հայտնել, որ տվյալ դեպքում մեղավոր են ոչ միայն օդաչուները, այլև՝ Իրաքի բանակի հրամանատարությունը: 

Նմանատիպ նյութեր