211652_close_icon
views-count1224 դիտում article-date 15:15 01-10-2014

Բառոզուն պատասխանել է Պուտինի նամակին

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նամակին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Պատասխան ուղերձում Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է անել ամեն ինչ՝ վերացնելու համար Ռուսաստանի մտահոգությունը՝ կապված ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու հետ: Բացի այդ, Բառոզուն հույս է հայտնել, որ արագ ու վճռական առաջընթաց կգրանցվի գազի վերաբերյալ եռակողմ բանակցություններում: Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահին մտահոգել են ուկրաինական ապրանքների համար հնարավոր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Ռուսաստանի կառավարության ընդունած որոշումները: Բառոզուն ընդգծել է, որ դրանք հակասում են նախարարների մակարդակով ձեռք բերված համաձայնություններին:

Նմանատիպ նյութեր