2089 դիտում
18:31 02-06-2014
Պաշտպանության նախարարությունը պատասխանել է զոհված զինվորի մոր նամակին
ՀՀ Պաշտպանության նախարարությունն արձագանքել է զոհված զինծառաող Ներսես Կարապետյանի մոր՝ Սուսաննա Հարոյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար սեյրան Օհանյանին ուղղված նամակին, որում ասվում է.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը և անձամբ ՀՀ պաշտպանության նախարարը կիսում են Սուսաննա Հարոյանի բաց նամակում արտահայտված մտահոգություններն ու հույզերը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավաստիացնում ենք, կիսում է որդեկորույս մոր ցավն ու վիշտը, որդու մահվան հանգամանքները պարզելու մտահոգությունը և պահանջատիրությունը: Հավատացեք, որ այս խնդրում ամենից շահագրգիռը հենց ՀՀ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի հրամանատարությունն է:
Եվ եթե կա մի դեպք, որն ունի իրավական հետաքրքրություն, ապա համոզված պետք է ընդգծել, որ ՀՀ ՊՆ ղեկավարության և ՀՀ զինված ուժերի հրամանատարության գերխնդիրն է հայտնաբերել և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել ցանկացած օրինախախտի` անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից և զինվորական կոչումից: Թե ՀՀ պաշտպանության նախարարը, թե հայոց բանակի հրամանատարությունը, թե զինված ուժերի իրավապահ մարմինները հաստատակամ են ՀՀ զինված ուժերում արձանագրված հանցագործությունները բացահայտելու, մեղավորներին պատժելու, զինված ուժերում արձանագրվող միջադեպերը նվազագույնի հասցնելու համար:
Այս տրամաբանությամբ բազմաթիվ օրինախախտներ կրել են իրենց արժանի պատիժը, և նրանցից շատ-շատերը հեռացվել են զինված ուժերի համակարգից, ինչի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է կոնկրետ գործերով դատաքննությունն ավարտվելուց հետո:
Ինչ վերաբերում է Ներսես Ղազարի Կարապետյանի գործի քննության ընթացքին, ապա դեպքի առթիվ 10.05.2014թ-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 365 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ և քննչական խմբի կողմից կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Ներսես Կարապետյանի եղբայրը` Դավիթ Կարապետյանը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են ինչպես մարտական հենակետի բոլոր զինծառայողները, այնպես էլ զորամասի մի շարք սպաներ և այլ զինծառայողներ, Ն.Կարապետյանի մայրը` Սուսաննա Հարոյանը, տուժողի իրավահաջորդը և դեպքին առնչվող տեղեկություններ ունեցող այլ անձինք:
Կատարվել են նաև մի շարք այլ անհրաժեշտ քննչական գործողություններ և նշանակվել անհրաժեշտ փորձաքննություններ: Քրեական գործով նշանակված բոլոր փորձաքննությունների եզրակացություններն ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել վկաների տրված ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը, պարզել իրականությունը և իրավական գնահատական տալ կատարվածին:
Դեպքի օրվանից սկսած նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդին օրենքով սահմանված կարգով պարբերաբար տեղեկություններ են տրամադրվում նախաքննության ընթացքի մասին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Գործի քննության ընթացքը գտնվում է պաշտպանության նախարարի անմիջական վերահսկողության ներքո»:
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
19:56 29-04-2014
ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատարը պատասխանել է ՀՀ ԱԳ նախարարի նամակին
1251 դիտում
15:15 01-10-2014
Բառոզուն պատասխանել է Պուտինի նամակին
2294 դիտում
12:38 14-02-2015
Իրանի հոգևոր առաջնորդը պատասխանել է Օբամայի նամակին. աղբյուր
Այս բաժնից
1099 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1138 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
859 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան