Իրանի հոգևոր առաջնորդը պատասխանել է Օբամայի նամակին. աղբյուր
Իրանի գերագույն հոգևոր առաջբորդ այաթոլահ Ալի Խամենեին պատասխանել է 2014 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ իրեն ուղարկված նամակին, գրում է Wall Strett Journal-ը, որը հղում է անում իրանական դիվանագիտական աղբյուրներին:
Օբամայի նամակում շոշափված էր 2 հարց՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի աջակցությունը և իրանական միջուկային ծրագրի կարգավորումը:
Պարբերականի զրուզակիցը պարզաբանել է, որ պատասխան նամակն ուղարկվել է Օբամային մի քանի շաբաթ առաջ: «Այն եղել է հարգալից, սակայն՝ մերժողական»,-նշել է աղբյուրը:
Սպիտակ Տունը հրաժարվել է հաստատել լուրի իսկությունը: