Արկադի Վարդանյանը հիվանդանոցում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ քաղաքագիտության դոկտոր, հեղափոխության ձախողված փորձ իրականացրած Արկադի Վարդանյանին «Վանաձոր» ՔԿՀ– ից տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց։
Թերթը գրում է նաև, որ թեև Արկադի Վարդանյանի առողջական վիճակը չի լավանում, այնուամենայնիվ Դատապարտյալների հիվանդանոցում հետազոտելուց հետո որոշել են նրան տեղափոխել նույն ՔԿՀ։
«Թե ինչ կլինի հետո՝ պարզ չէ»,-հավելում է «Ժողովուրդ»-ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: