Ոստիկաններն ավազահանքի տարածքում նռնակ և փամփուշտներ են հայտնաբերել
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն օրերս ահազանգ էին ստացել, որ մի քաղաքացի Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրի մոտ, ավազահանքի տարածքում, զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «ՌԳԴ-5» տիպի ձեռքի 1 նռնակ` առանց պայթուցիչի, և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 76 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]