47531 դիտում
13:42 18-11-2021
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. ավազահանքի մոտ ЗИЛ բեռնատարում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 145:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին ով հայտնել է, որ Ձորագյուղ գյուղի ավազի հանքի մոտ ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի խցիկում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Արման Հովհաննիսյանը:
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի «Արմեն Քալոյան» ՍՊԸ ավազի հանքի մոտ հայտնաբերել են ЗИЛ մակնիշի ավտոմեքենան, որի խցիկում՝ նստատեղին, կիսապառկած վիճակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա Գևորգ Ն.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հեռքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մահացածը նշված ՍՊԸ-ից ավազ է բարձել իր ավտոմեքենան, ապա դուրս գալով հանքից՝ ճանապարհին հանկարծամահ է եղել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
328 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
457 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
835 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ