211652_close_icon
views-count1022 դիտում article-date 14:56 30-09-2014

Զենք-զինամթերք` Երևան-Երասխ ճանապարհին

Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհից ուղեկալ տանող ճանապարհի 2-րդ էլեկտրասյան մոտ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օօպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ`առանց պայթուցիչի, «ՈՒԶՌԳՄ» տիպի 2 պայթուցիչ, «4x1M» գրառումով ծխարձակող գլան և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 534 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր