6814 դիտում
20:47 19-07-2023
Աշխատելու տեղ և անելիք դեռ շատ կա․ Մանե Թանդիլյանն անդրադարձել է Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադադարձել է Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարին։
«Երեկ կեսգիշերին Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից 3 զոհ, 1 տասնակից ավելի վիրավոր ունենք…
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի ու վիրավորների թիվն ահագնացող չափերի է հասել։ Եվ եթե ՃՏՊ-երի կանխարգելմանն ուղղված ռազմավարական մոտեցում լիներ, ապա այսօր, գուցեև, այս պատկերը մենք չունենայինք։
Աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն գտել են լուծումն ու առաջնորդվում են, օրինակ, Vision Zero հատուկ հայեցակարգով, որը ենթադրում է ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ բարեփոխումներ։
Vision Zero-ն սահմանում է, որ Ճանապարհային համակարգը և դրա հետ կապված քաղաքականությունը պետք է նախագծված լինեն այնպես, որ անխուսափելի սխալները չհանգեցնեն լուրջ վնասվածքների կամ մահվան:
Սա նշանակում է` ճանապարհային միջավայրի բարելավում, քաղաքականության (օրինակ՝ արագության կառավարումը) և հարակից այլ համակարգերի վերանայում։ Ուստի Vision Zero-ն ոչ թե զուտ հայեցակարգ է, այլ սկզբունքորեն միանգամայն այլ մոտեցում ճանապարհային երթևեկությանը։
Իսկ այն, որ վերջինիս ուղղությամբ աշխատելու տեղ և անելիք դեռ շատ կա, անժխտելի փաստ է»։
Ինչպես ավելի վաղ հատնել էր SHAMSHYAN.com-ը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ավագյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հուլիսի 18-ին Արարատի մարզում ողբերգական վրաերթի հետևանքով տեղում մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են Infinti, ГАЗель և BMW մակնիշի ավտոմեքենաները, որից հետո մի խումբ քաղաքացիներ օգնություն են ցուցաբերել վթարի մեջ հայտնված վարորդներին, քանի որ բախման հետևանքով Infiniti-ն և ГАЗель-ը դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Այդ ժամանակ Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող Ford Transit-ին։ Վթարի հետևանքով վարորդներին օգնության հասած Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Մասիս Ժ-ն վրաերթի հետևանքով տեղում մահանում է։Դեպքի վայրում հայտնաբերվում է նրա Opel մակնիշի ավտոմեքենան։
Արտաշատի, Մասիսի և Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվում Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Շահեն Խ․-ն, ով վարելիս է եղել Ford Transit-ը, Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արտակ Մ․-ն, ով վարելիս է եղել ГАЗель մակնիշի բեռնատարը և Infiniti-ի վարորդ Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Վահե Մ․-ն։ Հիվանդանոց են տեղափոխվել նաև Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Ա․-ն, Երևանի բնակիչ 28-ամյա Արտուշ Գ․-ն, Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Աշոտ Կ․-ն, 21-ամյա Գոռ Հ․-ն, 44-ամյա Վարդան Պ․-ն, ով ծառայում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունում, 18-ամյա Արսեն Հ․-ն, 35-ամյա Վիրաբ Պ․-ն, 31-ամյա Հայկազ Ա․-ն, 33-ամյա Գարիկ Թ․-ն, 33-ամյա Գոռ Խ․-ն, 36-ամյա Գոռ Պ․-ն, 41-ամյա Գարիկ Խ․-ն, 36-ամյա Խաչատուր Մ․-ն, ինչպես նաև ևս 1 անձ անգիտակից վիճակում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր հիվանդանոցում մահացել են 25-ամյա Շանթ Ժ.-ն և 43-ամյա Սարգիս Լ.-ն։
Պարզվել է նաև, որ վրացական համարինշներով Mercedes-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Սարգիս Գ․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում մահացած Մասիս Ժ․-ն և հիվանդանոցում մահացած Շանթ Ժ․-ն հարազատ եղբայրներ են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 201+
201+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3442 դիտում
09:24 08-01-2018
ՀՀ որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
9257 դիտում
16:23 08-01-2018
ՀՀ որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»