Եռյակի հանրահավաքին ՀՀԿ-ն պատկառելի զանգված կուղարկի. Իրավունք
«Իրավունք»-ը գրում է. «Ըստ բուհերի ուսխորհուրդներում պտտվող խոսակցությունների՝ «եռյակի»՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին բավականին պատկառելի զանգված է մտադիր ուղարկել ՀՀԿ-ն, դրանով ապահովելով բուն հանրահավաքի փաստացի՝ անցանկալի հունով ընթանալու բոլոր ռիսկերի չեզոքացումը»:
Թերթը հավելում է, որ հրապարակավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է ցանկություն հայտնել, որ հանրահավաքը լինի հնարավորինս մարդաշատ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: