Սիսիանի քաղաքապետը նույնպես կմասնակցի եռյակի հանրահավաքին․ NewsBook.am
Սիսիան քաղաքում վաղը` ժամը 13:00-ին, տեղի կունենա եռյակի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգություն» կուսակացության համատեղ հանրահավաքը:
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը NewsBook-ի հետ զրույցում ասաց, որ ինքը մասնակցելու է հանրահավաքին:
Հարցին, թե իշխանությունները չե՞ն փորձել խոչընդոտել հանրահավաքը, քաղաքապետը պատասխանեց. «Դեռևս ոչ»:
Պնդմանը, թե մտավախություն կա՞, որ կխոչընդոտեն, վերջինս ասաց, թե չի կարծում, որ կխոչընդոտեն: «Չեմ կարծում, որ Սիսիանում կփորձեն խոչընդոտել»,- եզրափակեց Հակոբջանյանը:
Մանրամասները՝ [url=http://newsbook.am/?p=39923&l=am]այստեղ[/url]