Ջեքսոն Մարտինեսը` «Լիվերպուլ»-ի թիրախում
«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը շարունակում է արժանի փոխարինող փնտրել Լուիս Սուարեսին, ով ընթացիկ մրցաշրջանից առաջ տեղափոխվեց «Բարսելոնա»: Անգլիական ակումբը այդ դիրքում դիտարկում է «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի թեկնածությունը:
Ինչպես տեղաեկացնում է express.co.uk կայքը, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մերսիսայդցիները մտադիր են 28-ամյա կոլումբիացի ռմբարկուի համար 30 մլն ֆունտ առաջարկել պորտուգալական ակումբին: