211652_close_icon
views-count1589 դիտում article-date 18:19 29-09-2014

Գիտնականները ստեղծել են օբյեկտների լիակատար քողարկման սարք. տեսանյութ

Ռոչեսթերի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են խոշոր օբյեկտները տեսադաշտից քողարկելու եղանակը՝ օգտագործելով ոչ թանկարժեք ու մատչելի ոսպնյակներ: Թվում է, թե այդ տեխնոլոգիան բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթեր» հայտնի վիպաշարից է: Այս մասին հայտնում է emirates247-ը: Ընդ որում, քողարկման գործընթացն իրականացվում է այնպես, որ միայն տվյալ օբյեկտն է ոչ տեսանելի մարդու աչքին, մինչդեռ քողարկված օբյեկտի շուրջ մնացյալ ամեն ինչ կարելի է հանգիստ տեսնել: Երբ օբյեկտը հայտնվում է շերտավոր ոսպնյակի հետևում, այն չքանում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր