211652_close_icon

Աստրախանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները

views-count1381 դիտում article-date 15:47 29-09-2014
Աստրախանում այսօր տեղի է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ: Հանդիպմանը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Կողմերը վստահություն են հայտնել, որ կակտիվացնեն համատեղ ջանքերը երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցում:

Նմանատիպ նյութեր